Իրանը գրեթե մեկ տարում առգրավել է ավելի քան 465 տոննա թմրանյութ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանությունը նախորդ տարվա մարտից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում առգրավել է ավելի քան 465 տոննա թմրանյութ: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ՆԳՆ-ի՝ թմրանյութերի դեմ պայքարի շտաբի ղեկավար Ալի Մոաեդին:
Վերջինիս խոսքերով՝ թմրանյութի մեծ մասն առգրավվել է սահմանամերձ նահանգներում: Նա հավելել է, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության հետ բախումներում սպանվել է 70 նարկոբարոն:
Իրանը գտնվում է ափիոն արտադրող Աֆղանստանի ու Եվրոպայի միջև տարանցիկ միջանցքում: Իրանն Աֆղանստանի հետ ունի 900 կիլոմետրանոց սահման, և ափիոնի մաքսանենգության մոտ 74 տոկոսը բաժին է ընկնում հենց այդ գոտուն:



