Ուկրաինայի ԱԳՆ-ը չի բացառում Ղրիմից ՌԴ-ի Սևծովյան նավատորմի դուրս բերումը
Коммерсантъ-Украина թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցան հայտարարել է, որ վերլուծության է ենթարկելու Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև պայմանագրային-իրավական բազան:
Նա չի բացառել Ղրիմից Ռուսաստանի Սևծովյան նավատարոմի դուրս բերվելու հնարավորությունը. «Մենք պետք է լուրջ վերլուծության ենթարկենք Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև պայմանագրային-իրավական բազան:
Դա վերաբերվում է համաձայնագրերի ողջ շրջանակին: Այդ վերլուծությունը պետք է անցկացվի իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր է՝ անգամ Սևծովյան տարածաշրջանի ապառազմականացման համատեքստում»:
2010 թվականին ստորագրված խարկովյան համաձայնագրով՝ Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մնալու ժամկետը երկարաձգվեց 25 տարով՝ մինչև 2042 թվականը: Դրա դիմաց Ռուսաստանը գազային զեղչ էր արել Ուկրաինային:



