Սոխի օգտակար հատկությունները
Սոխը լավացնում է արյան շրջանառությունը և կարգավորում է զարկերակային ճնշումը։
Իր մեջ պարունակվող ալլիինի հաշվին սոխը հակազդում է արյան մեջ թրոմբների գոյացմանը՝ կարգավորելով արյան մեջ խոլեստերինի մակարդակը և արյան զարկերակային ճնշումը։
Սրանով հանդերձ՝ սոխը կանխում է կորոնար անբավարարությունն ու ստենոկարդիան։
Իսկ ինչպե՞ս սոխից ալլիին ստանալ։ Շատ պարզ։
Պետք է մանր կտրատել 300 գր. սոխը, տրորել 1 լիտր ջրի մեջ և թողնել 15 ժամ։ Քամել և խմել օրական մինչև 3 անգամ։
Սոխն ունի նաև միզամուղ հատկություն։ Օգնում է հեղուկը հանել օրգանիզմից՝ այսպիսով օգնելով ռևմատիզմի և տարատեսակ այտուցների ժամանակ։
Նման դեպքերում հարկավոր է մանրացնել 50 գր. սոխ և խառնել 1 բաժակ գինու և 3 բաժակ ջրի հետ։
Խմել օրական 3 բաժակ։
Սոխը հաճախ օգտագործվում է սխտորի և կարմիր պղպեղի հետ միասին։ Ստացվում է շատ համեղ համեմունք։ Սրա մեջ պարունակվող C վիտամինը օգնում է օրգանիզմին յուրացնել երկաթը և արտադրել ավելի ու ավելի շատ հակամարմիններ։
Բացի սրանից սոխը հարուստ է B և E վիտամիններով, մագնեզիումով, ֆոսֆորով և բջջանյութով։
Սոխը ծծումբ է պարունակում։ Հենց նա է սոխը պատրաստելու ընթացքում արցունքների պատճառ դառնում, և հենց նա սոխի հոտի պատճառը։
Այնուամենայնիվ, ծծումբը սոխի ամենաօգտակար բաղադրիչներից է, քանի որ հենց նա է օգնում հակազդել ինֆեկցիաներին՝ լինի գրիպ, ֆարինգիտ, բրոնխիտ թե մի այլ բան։
Բացի այդ, այն աղիքային ինֆեկցիաների և դիարեայի դեմ պայքարի լավագույն միջոցն է։
Ինչպե՞ս օգտվել այս հանգամանքից։
Պետք է վերցնել կես լիտր ջուր և 2 գլուխ սոխ, եփել սոխը, ապա ստացված արգանակի մեջ ավելացնել 5 թ/ գ մեղր և լավ խառնել, որպեսզի սիրոպ դառնա։
Աշխատեք խմել օրական 3 բաժակ։
Շատ օգտակար են նաև սոխի եռալու ժամանակ արված ինհալյացիաները։
Սոխը շատ օգտակար է մարսողության համար, ինչպես նաև խթանում է լյարդի և լեղածորանի աշխատանքը։ Այնպես որ ձեր սննդակարգում սոխի անընդհատ առկայությունը միայն կօգնի ձեզ առողջ լինել։
Բայց պետք է զգույշ լինել։ Այրոցի կամ ստամոքսի այլ խնդիր ունենալու դեպքում խորհուրդ չի տրվում սոխ ուտել։ Սակայն պետք է նշել, որ սոխը կանխում է ստամոքսի մեջ քաղցկեղային բջիջների գոյացումը։
Ամեն դեպքում սոխ օգտագործելիս պետք չէ մոռանալ չափի մասին։
Իր հակաբակտերիալ հատկությունների հաշվին սոխը հիանալի կերպով ախտահանում է օրգանիզմը միջատների խայթոցների ժամանակ։
Պետք է պարզապես թրջել օրգանիզմի տուժած հատվածը սոխի թարմ հյութով։
Եվ մի շատ կարևոր հանգամանք։
Որպեսզի սոխ ուտելուց հետո բերանից տհաճ հոտ չգա, պետք է պարզապես ուտելուց հետո մի բաժակ ջուր խմել։
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ