Բաժիններ՝

2014 թվականը ոչ մի դրական փոփոխությամբ աչքի չընկավ. Հայկ Գևորգյան

2014 թվականը ոչ մի դրական փոփոխությամբ աչքի չընկավ: 168.am-ի հետ զրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը նշեց, որ որևէ տնտեսական հաջողություն չի կարելի արձանագրել:

«Հայաստանն ինչպես կար, այնպես էլ մնում է անարդյունավետ տնտեսություն ունեցող երկիր, և այդ առումով որևէ փոփոխություն չի եղել դրական ուղղությամբ, եթե անգամ չի եղել դեպի բացասական ուղղությամբ: Տարեվերջի ամենանշանակալի իրադարձությունը, գոնե ինձ համար, էկոնոմիկայի նախարարի հայտարարությունն էր, թե մենաշնորհները չեն խանգարում տնտեսության զարգացմանը: Տարվա վերջը նշանավորվեց դրամի արժեզրկմամբ, բայց այստեղ էականը ոչ թե բուն արժեզրկումն է, այլ դրա պատճառը: Իսկ արժեզրկման պատճառը Ռուսաստանի տնտեսության խորը ճգնաժամն է, որն ամբողջ ուժգնությամբ տեղափոխվում է Հայաստան ու մենք գալիք տարի կապրենք այդ ճգնաժամի ճնշման տակ: Թե ինչ կորուստներ կունենանք, այսօր դժվար է կանխատեսել, բայց, կարծում եմ, որ կորուստները կլինեն շատ մեծ»,- ասաց Հ. Գևորգյանը:

Նա հույս հայտնեց, որ շուտով բնակչության այն մասը, որն իշխանությունների բացարձակ մեծամասնության հետ ողջունում է ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը կսթափվի ու կհասկանա, որ Հայաստանի ապագան ԵՏՄ-ն չէ. «Եթե 2015-ին մենք դա արձանագրենք, կարելի է ասել, որ հաջող տարի կունենանք: Այս տարին այդ իմաստով շատ վատ տարի էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս