Բաժիններ՝

24 օգտակար սովորություն, որոնք կփոխեն ձեր կյանքը

cluber.com կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդներ, որոնք ձեր կյանքն ավելի լավը կդարձնեն:

Առավոտ

1. Առավոտյան վաղ արթնացեք: Առացոտյան վաղ արթնանալը և մինչև աշխատանքի գնալը շատ ժամանակ ունենալը մեծ հաճույք է:

2. Ֆիզիկական վարժություններ արեք: Օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական վարժություններ անելը սովորույթ դարձրեք:

Կարդացեք նաև

3. Վերանայեք ձեր նպատակները: Օրը ձեր նպատակները վերանայելուց սկսելու դեպքում դուք օրվա ընթացքում ավելի լավ եք հասկանում, թե ինչի եմ ցանկանում հասնել: Այդպես դուք ավելի եք մոտենում ձեր նպատակին:

4. Այնպիսի երաժշտություն լսեք և կարդացեք այնպիսի գրքեր, որոնք կարող են ձեզ մոտիվացնել:

5. Պլանավորեք ձեր սպասվող օրը:

6. Կազմեք այն գործողությունների ցանկը, որոնք պետք է կատարեք այդ օրը:

7. Կարդացեք այդ ժամի նորությունները: Կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում հասարակության ներսում և ողջ աշխարհում:

8. Բլոգերում բազմաթիվ հետաքրքիր բաներ կան: Սկսեք վարել ձեր բլոգը, այն կօգնի զարգացնել կրեատիվությունը, նոր ընկերներ ձեռք բերել:

9. Ժամանակ գտեք, որպեսզի կարողանաք լավ տեսք ունենալ:

Օր

10. Ժպտացեք: Դա կօգնի ձեզ ոչ միայն երջանիկ զգալ, այլև ուրիշներին կօգնի ժպտալ:

11. Առանձացրեք ամենակարևոր առաջադրանքը և սկսեք դրա կատարումից:

12. Շատ խոստումներ մի տվեք: Պարզապես աշխատեք:

13. Ակտիվ եղեք: Նախաձեռնող եղեք և պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա:

14. Լավ սնունդ կերեք: Չիպսերը, քաղցրեղենը փոխարինեք մրգերով, բանջարեղենով:

15. Բնությանն ավելի մոտ եղեք:

16. Կապ պահպանեք ընկերների հետ:

17. Խնայեք ձեր աշխատավարձը:

Երեկո

18. Միշտ ժամանակ գտեք ձեր ընտանիքի համար:

19. Ժամանակ գտեք ինքներդ ձեզ համար:

20. Մաքրությամբ զբաղվեք:

21. Քնելուց 30-60 րոպե առաջ փորձեք անջատել հեռուստացույցը, համակարգիչը, որպեսզի ձեր ուղեղը հանգստանա:

22. Փորձեք վերլուծել՝ արդյո՞ք կարողացել եք հասնել ձեր առջև դրված նպատակին:

23. Սիրելի մարդկանց միշտ հիշեցրեք, որ սիրում եք նրանց:

24. Շատ ուշ մի քնեք:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս