Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության օրացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը: Որոշվել է ոչ միայն հայ իրականության մեջ վերականգնել սրբադասման կարգը, այլև ավանդական դարձնել եպիսկոպոսաց ժողովները: Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը գումարվելու է 2016թ.:
Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ, 45-ամյա Արմենակ Ավետիսյանի վարած Վազ 21102 մակնիշի 34 ՏZ 882 համարանիշի և Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ավիկ Ստեփանյանի վարած առանց համարանիշների Lexus մակնիշի ավտոմեքենաները:
«Դժվար է վերահսկել այդ աշխատանքի կատարումը, նաև ավելորդ գումար է դրվելու ապրանքի մեջ և թանկացում կլինի»,- ասաց Գ. Նիկողոսյանը՝ հավլելով, որ եթե այսօր երկաթն էժան է, ապա կարգի հաստատումից հետո այն կթանկանա:
«Մեր հակահարվածը ասելու բան չի: Ընդհանրապես, եթե մի տեղից վնաս ենք ստանում, որտեղից չեն սպասում մեզ, այդտեղից ենք այդ վնասի հատուցումը տալիս: Ուրիշ տեղով ենք ցավ պատճառում, որ ավելի դաժան ցավ ստանան: Աշխարհով մեկ հիմա դրանց վրա են տվել: Կոզրը մեր ձեռն ա էս պահին: Եթե ի օգուտ մեզ չգործեն, նոր մենք մեր մասով կգործենք: Բայց պատասխան միանշանակ լինելու է»:
«Նույնիսկ երևում էր, որ ՊՆ-ի հաղորդագրությունը երկու տարբեր մարդիկ էին գրել՝ երկու տարբեր պարբերությամբ, այսինքն՝ մի պարբերությունում գրված էր, որ ուղղաթիռը հարձակվել է, մյուս պարբերությամբ՝ պատրաստվում է հարձակվել»,-պարզաբանեց նա:
«Մեր կուսակցություններն այսօր ուղղակի բիզնես խմբեր են, որոնք կոորպորատիվ շահ են հետապնդում, ոչ թե պետական: 1996 թվականից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ուժով մնաց իշխանության, և չթողեց փոփոխություն լինի, Հայաստանում կայացած քաղաքական կուսակցական համակարգը տապալվեց, այլևս չկա: Չթողեցին նաև Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը: Նրանք երեքով թույլ չտվեցին բնական զարգացում: Այս պարագայում Հայաստանը բաժանվելու է շահերի խմբերի, ամեն մի պատգամավոր բդեշխ է դառնալու իր շրջապատում»:
«Ռուսական զենքն այսօր աշխարհի ցանկացած երկրում գործում է, Ռուսաստանը աշխարհի այն երկրներից է, որ ամբողջ աշխարհի տարբեր երկրներին զենք է վաճառում, այդ թվում նաև Ադրբեջանին և Հայաստանին: Համոզված եմ՝ զենքի վաճառքը գոնե Ռուսաստանի կողմից տարածաշրջանում նաև հավասարակաշռված իրավիճակ է ստեղծում, որպեսզի պատերազմի վտանգը ավելի թուլանա: Ես ընդունում եմ, որ դա այն հարցն է, որ նաև մեզ է մտահոգում և չի կարող չմտահոգել, բայց ցանկացած դեպքում փաստը արդեն իրականացված է: Ես համոզված եմ, որ ոչ միայն աշխարհի տարբեր երկրներ, ովքեր զենք են վաճառում Ադրբեջանին, Ռուսաստանը նույնպես այս իրավիճակից համապատասխանա դասեր կքաղի»:
«Այդ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցը «Իգլա» է կոչվում: Երբ մենք ուսումնասիրում ենք տեսանյութը, հստակ հասկանում ենք մի բան. այդ հրթիռի արագությունը 570 մ/վ է, և քանի որ կրակոցից հետո մինչև ուղղաթիռը հասնելը տևում է 3,4 վայրկյան, դա նշանակում է` ուղղաթիռը եղել է շփման գծից առնվազն 1 կմ հեռավորության վրա, այնպես որ, ծիծաղելի է Բաքվի հայտարարությունը, թե ՄԻ-24 ուղղաթիռը ներխուժել է Ադրբեջանի տարածք և փորձել է հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը` ավելացնելով, որ տեսանյութում նաև հստակ երևում է, որ ուղղաթիռը մարտական զենք չի ունեցել:
Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասսը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած փաստերի ամբողջական և անկեղծ ընդունման համար հավելյալ աշխատանքներ են անհրաժեշտ: Այս մասին դեսպանը հայտնել է թուրքական «Հյուրիյեթ դեյլի նյուզին» տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանալով լրագրողի «2015 թ. ԱՄՆ-ը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը» հարցին:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
«Ես կհորդորեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, որ իրենք հարցն անընդհատ շահարկելու փոխարեն՝ պահանջեն Ադրբեջանին առաջինը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը: Այ դա ես կհամարեմ հայրենասիրություն և ոչ պատվիրված»:
Ուկրաինայում փաստացիորեն չկա մեկ մարդ, որին Մայդանից հետո ազատազրկած լինեն կոռուպցիայի համար:
Իր մերժումը նա բացատրել է ավտոմեքենայի հետ կապվածությամբ:
Malaysia Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը խոցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզում:
Թուրք երգիչ Աթիլլա Թաշը հրապարակավ նշել է 10 պատճառ, թե ինչու չի սիրում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Քեզ չեմ սիրում ՌԹԷ ու պարտավոր էլ չեմ սիրել»,- գրել է Թաշը «Օրթասայֆա» լրատվակայքում: Երգիչն իր «Էրդողանին չսիրելու 10 պատճառ» հոդվածում հատ-հատ թվարկում է բոլորը:
«Մենք ոչ թե Եվրոպա գնացող ժողովուրդ ենք, այլ մենք եվրոպաստեղծ ժողովուրդ ենք: Մենք Աստվածաշունչն առաջինը թարգմանողներից ենք, այսինքն՝ մենք Հունաստանի, Հռոմի հետ ենք եղել էն գլխից, էլ բա Եվրոպա գնալը ո՞րն է: Եթե ես լինեի նախագահ, 100 տոկոսով հետևյալը կանեի. նոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են առջևում, այդ ընտրությունները պետք է վերածել դաստիարակված, կրթված, մակարդակ ունեցող և հայրենասեր երիտասարդության մուտք դեպի քաղաքական ոլորտ: Հետո էլ՝ էկրանին ամեն օր հայտնվող այս դեմքերին բոլորին թոշակի կուղարկեի, որոնցից ժողովուրդն արդեն վաղուց ձանձրացել է»:
Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող «ՄԻ-24» ուղղաթիռը:
Ս. Մարտիրոսյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ մեզ մոտ շատերը լավ չհասկացան, թե այդ ուղղաթիռի հետ ինչ է եղել. «Համաձայնե՛ք, որ եթե ամեն ինչ բացատրվել է, թե ինչ է եղել մինչև ուղղաթիռի խոցվելը, դրանից հետո կատարվածը մենք լավ չենք հասկանում: Դրա համար հասարկությունն ընկալել է այնպես, որ երեքն էլ զոհվել են, բայց ասեմ, որ այդպիսի պաշտոնական հայտարարություններ էլ են եղել: Այսինքն՝ չի ասվել, որ իրենք անհայտ կորած են կամ՝ նրանց ճակատագիրը հայտնի չէ: Օրինակ՝ ո՞րն է օդաչուների պաշտոնական կարգավիճակը, որ հայտարարությունները կարդաք՝ չեք հասկանա՝ որն է: Այսինքն՝ իրենք զոհվա՞ծ են, անհայտ կորա՞ծ են, թե՞ ինչ»:
Նրանց խոսքերով` երեք տարվա ազատազրկման ժամանակ Բրեյվիկը ոչ մի անգամ չի զղջացել կատարած սպանությունների համար:
Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 5177 մարդու, որոնցից 324-ը բուժաշխատողներ են:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կիևյան փողոցի թիվ 24 շենքը սնուցող ջրատար խողովակը վնասվել է, ինչի պատճառով ջուը լցվում է շենքի նկուղը:
Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
Մոսկվան պետք է դադարեցնի զենքի ու զորքերի մատակարարումն Ուկրաինա:
Այս մասին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում G20-ի Արհմիութենական գագաթաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
armeniatv.am-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել ՀՀ ԼՂՀ զինանոցների հակաօդային պաշտպանության համակարգերի մասին՝ ընդգծելով, որ չնայած «հայկական ՀՕՊ-ի թագուհին գործում է մոտ 300 կիլոմետր շառավղով», հայկական կողմը, այդուհանդերձ, հավատարիմ է մնացել զինադադարի պայմանագրին ու ապացուցել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է։
2 Unite All երաժշտական ալբոմը բաղկացած է 26 երգից:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետների հետ համատեղ ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ, բացահայտել են նոյեմբերի 10-ին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ավտոմեքենան:
2014թ. հունվարի 20-ին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նախկին ամուսինը բենզինով հրկիզել էր նախկին կնոջն ու նրա ամուսնուն:
Հայկական կողմն առայժմ չի կարողացել մոտենալ վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին:
Այս մասին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: