
Արտակարգ իրավիճակ՝ Կիևյան 24 շենքում. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կիևյան փողոցի թիվ 24 շենքը սնուցող ջրատար խողովակը վնասվել է, ինչի պատճառով ջուը լցվում է շենքի նկուղը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ ամբողջ գիշեր ջուրը հոսել է դեպի նկուղ, և միայն առավոտյան են տեղեկացրել համապատասխան մարմիններին:
Մանրամասներն՝ այստեղ