
Հայտնաբերվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին աշխատակցին մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենան. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետների հետ համատեղ ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ, բացահայտել են նոյեմբերի 10-ին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Նուբարաշեն 9 փողոցի 1-ին շենքի բնակիչ, 38-ամյա Արսեն Գուլբանդյանը, ով վրաերթից հետո իր վարած Chrysler Voyager մակնիշի 34 ZՍ համարանիշի ավտոմեքենան վթարված վիճակում թաքցրել է իրենց շենքին հարակից թիվ 103 ավտոտնակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի վրա առկա են վրաերթի հետքեր, մասնավորապես վնասվել է թափքը և դիմապակին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գուլբանդյանն արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ նրա գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասներն՝ այստեղ