«Հո դուք միամի՞տ չեք, որ հավատաք՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում սրբեր են գալու». Լևոն Շիրինյան

«Սահմանադրությունն ընդհանրապես ոչ ոքին չի խոչընդոտում Հայաստանում, որովհետև Սահմանադրությամբ ո՞վ է ապրում: Ձեզ Սահմանադրությա՞մբ են կառավարում: Այնուամենայնիվ, ես պետական ձևի փոփոխության մեջ մեծ վտանգ եմ տեսնում: Ահավոր բան է անցնել խորհրդարանական հանրապետությանը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների հեռանկարին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու համար պետք է ունենալ կայացած քաղաքական կուսակցություններ, ինչն այսօր չունենք.

«Մեր կուսակցություններն այսօր ուղղակի բիզնես խմբեր են, որոնք կոորպորատիվ շահ են հետապնդում, ոչ թե պետական: 1996 թվականից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ուժով մնաց իշխանության, և չթողեց փոփոխություն լինի, Հայաստանում կայացած քաղաքական կուսակցական համակարգը տապալվեց, այլևս չկա: Չթողեցին նաև Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը: Նրանք երեքով թույլ չտվեցին բնական զարգացում: Այս պարագայում Հայաստանը բաժանվելու է շահերի խմբերի, ամեն մի պատգամավոր բդեշխ է դառնալու իր շրջապատում:

Հո դուք միամի՞տ չեք, որ մտածեք՝ այս ընտրությունների արդյունքում սրբեր են գալու: Ավելի վատ է լինելու, Հայաստանը գնալու է մասնատման ճանապարհով, իսկ նախագահի ինստիտուտը, անկախ անձից, կոնսոլիդացնում է քաղաքական տարբեր ուժերին, կուսակցություններին»:

Կարդացեք նաև

Քաղաքագետի դիտարկմամբ՝ խորհրդարանական Հանրապետությունում, որպես կանոն, օտարերկրյա ազդեցության խմբերը շատ են լինում. «Դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանն առանց նախագահի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու: Մեզ պետք է ուժեղ նախագահական հանրապետություն և սահմանադրություն: Նման սահմանադրություն ունի ԱՄՆ-ն»:

 

Տեսանյութեր

Լրահոս