Բաժիններ՝

Բանտապահները պատմել են, թե իրենց համար ինչպիսի գլխացավանք է դարձել Բրեյվիկը

The Local-ի փոխանցմամբ` նորեգական «Իլա» բանտի նախկին աշխատակիցները, ուր 77 մարդու սպանության համար ազատազրկում է կրում Անդերս Բրեյվիկը, պատմել են այն մասին, թե իրենց համար ինչպիսի գլխացավանք է դարձել հանրահայտ ահաբեկիչը:

Նրանց խոսքերով` երեք տարվա ազատազրկման ժամանակ Բրեյվիկը ոչ մի անգամ չի զղջացել կատարած սպանությունների համար: Ընդհակառակը, նա մշտապես մանիպուլյացիայի է ենթարկել իրենց: Դա միայն սթրեսի մեջ է գցել բանտի աշխատակիցներին:

Բացի այդ, Բրեյվիկը մշտապես ստացել է վիթխարի քանակությամբ նամակներ, ինչը հավելյալ աշխատանք է հանդիսացել բանտի աշխատակիցների համար, քանի որ յուրաքանչյուր նամակն անհրաժեշտ է ընթերցել ու ստուգել: Բանտի աշխատակիցները հանդես են եկել Բրեյվիկին մեկ այլ կալանավայր տեղափոխելու օգտին:

Ավելի վաղ ահաբեկիչն ինքը քանիցս բողոքել է իր բանտային պայմաններից: Նա մասնավորապես պահանջել է իրեն թույլատրել հանդիպել մյուս բանտարկյալների հետ` վրդովմունք հայտնելով այն կապակցությամբ, որ բանտը չի պատրաստվում վճարել իր դասագրքերի համար:

Բրեյվիկը հայտարարել էր, որ իրեն չեն թույլատրում ստեղծել իր քաղաքական կուսակցությունը, որպեսզի նա կարողանա իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում:

Բացի այդ, նա բանտի ղեկավարությունից պահանջել էր PlayStation 3` PlayStation 2-ի փոխարեն, անհատական նոր համակարգիչ ու իրեն պահելու շաբաթական ծախսերը 50 եվրոյից հասցնել մինչև 100 եվրոյի:

Անդերս Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին պայթյուն էր կազմակերպել Օսլոյի կառավարական թաղամասում, ինչի հետևանքով զոհվել էր 8 մարդ: Նույն օրը նա Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարում հրազենի օգնությամբ սպանել է 69 մարդու: Բրեյվիկին դատապարտել են 21-ամյա ազատազրկման` բանտարկության ժամկետն անորոշ ժամկետով հետաձգելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս