Ռուսաստանը նույնպես այս իրավիճակից համապատասխանա դասեր կքաղի. ՀՀԿ-ական պատգամավորը՝ խոցված ուղղաթիռի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտողար Գագիկ Մելիքյանն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի դեպքը համարում է իրավիճակի լարման գործընթաց, իրավիճակի լարման նոր փուլ: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ դա հարված էր Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող վերջին ամիսների քաղաքականությանը, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումներին.
«Համոզված եմ, որ իրոք այդ հանդիպումների ընթացքում հայկական կողմը բավականին լուրջ առաջընթաց էր արձանագրել, որը ձեռնտու չէր Ադրբեջանին: Լարվածության ուժեղացմամբ՝ Ադրբեջանը փորձում է իր վրա ընդամենը ուշադրություն սևեռել և հարցը միշտ պահել տաք վիճակում: Ես համոզված եմ, որ պատերազմ չի լինելու, ես համոզված եմ, որ հայկական բանակը ևս մեկ անգամ ապացուցեց իր հզրությունը և փաստը, որ ադրբեջանական բանակը ոչինչ չի կարող անել մեր զինված ուժերի դեմ:
Համոզված եմ, որ շատ շուտով գալու է նաև հատուցման պահը, որը գտնում եմ՝ կլինի ճիշտ ժամանակին և համարժեք, և գուցե համարժեքից էլ մի փոքր ավելին: Դա ընդամենը սադրանք էր և լարվածության մեծացման նպատակ ուներ: Կարծում եմ՝ սա իր լուրջ հետևանքները կունենա ադրբեջանցիների համար»:
Գ.Մելիքյանն ընդունում է այն արձագանքները, որոնք իրականացվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության տարածումից հետո՝ թե՛ Մինսկի խմբի կոմղից, թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից, թե՛ ՀԱՊԿ-ի քարտուղարի կողմից, թե՛ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից, թե՛ Եվրախորհրդի կողմից:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ շատերը խոսեցին այն մասին, թե մեր ինքաթիռը խոցվեց մեր ռազմավարական գործընկեր Ռուսատանի՝ Ադրբեջանին տրված զենքով ու հիմա մենք մտնում ենք մի կառույց (ԵՏՄ), որտեղ Ռուսաստանն է գերիշխող, ստացվում է՝ ՀՀ-ն հատուկ մտնում է այդ կառույց՝ նրա պաշտպանության տակ լինելու համար, բայց Ռուսաստանը Ադրբեջանին զենք է տալիս, Գ.Մելիքյանն այսպես պատասխանեց.
«Ռուսական զենքն այսօր աշխարհի ցանկացած երկրում գործում է, Ռուսաստանը աշխարհի այն երկրներից է, որ ամբողջ աշխարհի տարբեր երկրներին զենք է վաճառում, այդ թվում նաև Ադրբեջանին և Հայաստանին: Համոզված եմ՝ զենքի վաճառքը գոնե Ռուսաստանի կողմից տարածաշրջանում նաև հավասարակաշռված իրավիճակ է ստեղծում, որպեսզի պատերազմի վտանգը ավելի թուլանա: Ես ընդունում եմ, որ դա այն հարցն է, որ նաև մեզ է մտահոգում և չի կարող չմտահոգել, բայց ցանկացած դեպքում փաստը արդեն իրականացված է: Ես համոզված եմ, որ ոչ միայն աշխարհի տարբեր երկրներ, ովքեր զենք են վաճառում Ադրբեջանին, Ռուսաստանը նույնպես այս իրավիճակից համապատասխանա դասեր կքաղի»: