Բաժիններ՝

Թուրքիայում ԱՄՆ-ը դեսպանը խոսել է 1915-ի փաստերի ճանաչման մասին

Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասսը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած փաստերի ամբողջական և անկեղծ ընդունման համար հավելյալ աշխատանքներ են անհրաժեշտ: Այս մասին դեսպանը հայտնել է թուրքական «Հյուրիյեթ դեյլի նյուզին» տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանալով լրագրողի «2015 թ. ԱՄՆ-ը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը» հարցին:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ դեսպանը խոսել է նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններից՝ Թուրքիան անվանելով աշխարհում ԱՄՆ-ի ամենակարևոր գործընկերներից մեկը: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի այս տեսակետը կիսում են նաև Թուրքիայի իշխանական և ոչ իշխանական ուժերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930