Բաժիններ՝

ԱՄՆ-ը ձգձգում է Boeing-777-ի աղետի հետաքննումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Բրիզբենում G20-ի գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է, որ արհեստականորեն արգելակում են մալայզիական Boeing-777-ի աղետի հետաքննումը, և որ դրան, ի թիվս մյուսների, մասնակից է ԱՄՆ-ը:

Մեկնաբանելով ավիաաղետի ընթացքը` Ռյաբկովը հայտարարել է, որ պարզապես ամեն ինչ գլխիվայր է շրջվել: Ռյաբկովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ հետաքննման մասին նախնական զեկույցն ի հայտ է եկել պլանավորվածից մի քանի ամիս անց, իսկ վերջնական զեկույցը հրապարակվելու է միայն 2015 թվականին:

Ռյաբկովը չի բացառել, որ ներկայումս ուղղումներ են կատարվում տվյալ հետաքննության գնահատականում, ինչը և մտահոգում է իրենց: Malaysia Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը խոցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզում: Նրանում գտնված բոլոր 298 անձինք էլ զոհվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս