
Էբոլա վիրուսով վարակվել է մոտ 14.500 մարդ. ԱՀԿ

Ռուսական РИА Новости գործակալության փոխանցմամբ` աշխարհում գրեթե 14.500 մարդ վարակվել է Էբոլա տենդի վիրուսով: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Նրա հաղորդմամբ` Էբոլա վիրուսով վարակվել է 14.413 մարդ, ներառյալ 570 բուժաշխատող: Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերը բաժին են ընկել 6 երկրի` Գվինեա, Լիբերիա, Մալի, Սիեռա Լեոնե, Իսպանիա ու ԱՄՆ, ինչպես նաև Նիգերիային ու Սենեգալին, ուր հոկտեմբերին հայտարարվել էր հիվանդության կասեցման մասին:
Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 5177 մարդու, որոնցից 324-ը բուժաշխատողներ են: