Բաժիններ՝

Էրդողանին չսիրելու 10 պատճառ` ըստ թուրք երգիչ Աթիլլա Թաշի

Թուրք երգիչ Աթիլլա Թաշը հրապարակավ նշել է 10 պատճառ, թե ինչու չի սիրում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Քեզ չեմ սիրում ՌԹԷ ու պարտավոր էլ չեմ սիրել»,- գրել է Թաշը «Օրթասայֆա» լրատվակայքում: Երգիչն իր «Էրդողանին չսիրելու 10 պատճառ» հոդվածում հատ-հատ թվարկում է բոլորը:

1. Էրդողանն ասում է. «Ոնց ասեմ, էնպես է լինելու»: Նա պետության շահերը ստորադասում է իր էգոյին: Ամբողջ աշխարհը ծաղրում է իրեն ու Թուրքիային, իսկ ինքը դեռ շարունակում է տարված մնալ համաշխարհային լիդերի հովերով:

2. Նա շատ ոխապահ է: Ով դուրս գա նրա դեմ, լինի լրագրողը, ընդդիմադիր գործիչ, գործարար, դատավոր, դատախազ, ոստիկան, երիտասարդ, ուսանող, թե մի անբողջ երկիր, թշնամի է դառնում: Ոմանց հարկերով, ոմանց էլ այլ բաներով է նեղը գցում:

3. Խոսքով մերժում է կրոնական և ռասսայական խտրականությունը, բայց գործով անում է դրանք. «կներեք ինձ հայ են ասել» խոսքով դեմ է դուրս գալիս հային, «հրեայի վիժվածք» խոսքով դեմ է դուրս գալիս հրեային:

Կարդացեք նաև

4. Ոստիկանական բռնություններից սպանված Բերքին Էլվանի, Աբդուլլահ Ջոմերթի, Ալի Իսմաիլ Քորքմազի և էլի շատերի հանդեպ գթասիրտ չի գտնվում: Նրանց ընտանիքներներին անգամ օգնության ձեռք չի մեկնում, դեռ մի բան էլ վանում է: Չի ստանձնում ոչ մի պատասխանատվություն:

5. Բաց աճուրդները տալիս է յուրայիններին, ամրապնդում էիր դիրքերը մեդիադաշտում: Ականջ չի դնում աշխարհի կամ էլ ժողովրդի դիտողություններին, հանդգնաբար հաշվի չի առնում դրանք: Ոչ մի քննադատություն չի հանդուրժում:

6. Իր կողմից արվող ամեն սխալը կապում է երևակայական թշնամիների հետ: Ինքնաքննադատություն բացարձակ չի անում: Մեղքը շարունակ բարդում է ընդդիմադիր կուսակցությունների վրա:

7. Դեռ իշխանության եկած-չեկած` սպորտի, մասնավորապես ֆուտբոլի մեջ ներքաշեց կեղտոտ քաղաքականությունը` ասելով. «ֆուտբոլային մարզադաշտերում էլ քաղաքականություն կա»:

8. Ասաց. «Երկրում 3 մլրդ տնկի եմ դրել» ու իրեն իրավունք վերապահեց կտրել նույնքան ծառ նույն այդ երկրում: Բանվորների և զինվորների սպանությունները կապում է իսլամական միստիկայի հետ, մինչդեռ իր որդու վրա չի թողնում ոչ մի օրենք չի տարածվի:

9. «Ես համաշխարհային լիդեր եմ, Մերձավոր Արևելքում առանցքային խաղացող» ասելով` խառնվում է մեկ ուրիշ երկրի ներքին գործերին և Թուրքիայի Հանրապետությունը ներքաշում անհայտ արկածախնդրությունների մեջ:

10. Փոխանակ բացահայտեր Հանրապետության պատմության ամենամեծ կաշառակերության գործը, դա անվանեց հեղաշրջման փորձ ու այնքան ամոթալի բաներ արեց, որ եթե գրեմ, ցուցակը կերկարի:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս