Բաժիններ՝

Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով. Հերման վան Ռոմպեյ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` չնայած նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ չեղյալ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները` ԵՄ-ը կարող է որոշում ընդունել դրանց խստացման մասին:

Այս մասին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում G20-ի գագաթաժողովից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը. «Մոսկվան պետք է դադարեցնի զենքի ու զորքերի մատակարարումն Ուկրաինա, զինյալները պետք է դադարեցնեն կրակը, այլապես կբախվեն հավելյալ պատժամիջոցների:

ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները կհանդիպեն երկուշաբթի` գնահատական տալու համար Ուկրաինայում տիրող իրավիճակին ու որոշելու համար, թե արդյոք անհրաժեշտ է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930