
Աշխարհի «ամենաաղքատ նախագահը» հրաժարվել է մեկ միլիոն դոլարով արաբ շեյխի վաճառել իր հին Volkswagen Beetle-ն

Noticias24 ինտերնետային պորտալի փոխանցմամբ` Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հրաժարվել է արաբ շեյխերից մեկին մեկ միլիոն դոլարով վաճառել 1987 թվականի արտադրության իր հին Volkswagen Beetle-ն («Ժուկ»): Իր մերժումը նա բացատրել է ավտոմեքենայի հետ կապվածությամբ:
Մուխիկան հայտարարել է, որ ունի այդպիսի երկու ավտոմեքենա, սակայն նրանցից մեկը չի գտնվում սարքին վիճակում: Մյուս ավտոմեքենան Մուխիկայի ընկերները նրան նվիրել են 2010 թվականին:
Խոսե Մուխիկան համարվում է աշխարհի «ամենաաղքատ նախագահը», քանի որ նա իր աշխատավարձի 90 տոկոսը հատկացնում է բարեգործական հիմնադրամի: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 250.000 պեսո (12.500 դոլար):