Բաժիններ՝

Ուկրաինան, ԵՄ-ն ու Ռուսաստանը կարող են այսօր ստորագրել գազային պայմանագիր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում պատրաստվել են երկկողմ ու եռակողմ արձանագրություններ՝ կապված Կիևի ու Մոսկվայի միջև առկա գազային վեճի կարգավորման հետ: Գործակալության դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ դրանց ստորագրումը հնարավոր է այսօր երեկոյան:

Աղբյուրի խոսքերով՝ ռուսական կողմը ներկայումս ակնկալում է, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի միջև երկկողմ համաձայնագիր ստորագրելու մասին, որը կառնչվի ֆինանսական երաշխիքներին.

«Սկզբունքորեն համաձայնեցված են երեք փաթեթենրը: Գլխավորն այն է, որ կողմերը պատրաստ են ստորագրել դրանք: Մասնավորապես, ներկայումս տեխնիկական աշխատանքներ են տարվում Ուկրաինայի, Եվրահանձնաժողովի ու Ռուսաստանի միջև եռակողմ արձանագրության, «Նավթոգազի» ու «Գազպրոմի» միջև և Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի միջև երկկողմ արձանագրությունների վրա»:

Աղբյուրն ընդգծել է, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ներկայումս վերադարձել է Մոսկվա՝ համաձայնեցնելու համար այդ առաջարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս