ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատման զեկույցը առաջարկում է ներառել ավելի մեծ ճկունություն ու թափանցիկություն Հայաստանի օրենսդրական գործընթացում

Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի՝ նշվում է Երևանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից:

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով պատրաստված «Հայաստանի Հանրապետության օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատումն» անդրադառնում է մեծ քանակությամբ օրենքներին, որոնք ընդունվում են տարեկան կտրվածքով՝ արդյունքոոմ ստեղծելով ծանրաբեռնվածություն կառավարության և մասնավորապես Ազգային Ժողովի համար: Գնահատման զեկույցն առաջարկում է, որ քաղաքականության վերաբերյալ իրականացվեն ավելի ինտենսիվ քննարկումներ, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, և օրենսդրության ազդեցության գնահատումներ թե՛ նախնական փուլերում և թե՛ ողջ օրենսդրական գործընթացի ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորեց հետազոտության մասնագիտական և փորձագիտական մոտեցումները՝ նշելով. «Ես մեծ հաշվով համաձայն եմ զեկույցում առկա գնահատականներին և հատկապես այն գնահատականին, որ ժամկետային սահմանափակումների ամրագրման հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ: Պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին:»

EAHK5«Որպեսզի օրենքները լինեն արդյունավետ և իրագործելի, անհրաժեշտ է, որ գործընթացը, որով նրանք ստեղծվում են, լինի թափանցիկ և ներառական, և նախորդվի խորը քաղաքական քննարկումներով», – ասաց ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նաթալի Թեգվեգերը. «ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ բարեփոխելու օրենսդրական գործընթացը»:
Գնահատման զեկույցը հիմնվում է ԺՀՄԻԳ-ի 2013թ. կատարված Հայաստանի օրենսդրական գործընթացի վերաբերյալ նախնական գնահատման վրա, որն անդրադառնում էր միայն օրենսդիր գործընթացի իրավական դաշտին:

Տեսանյութեր

Լրահոս