
«Օրենքով գող» Զախարի Կալաշովը վերադարձել է Ռուսաստան և կզբաղեցնի Դեդ Հասանի տեղը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայից Մոսկվա է արտաքսվել «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով հայտնի է «Շաքրո-կրտսեր» մականվամբ: «Կրիմինալ գեներալի» արտահանձնմանը հավակնում էր նաև Վրաստանը, ուր նա մեղադրվում է մարդ առևանգելու մեջ:
Սակայն Իսպանիայի իշխանությունները նախընտրել են նրան արտահանձնել Ռուսաստանին: Դա կապված է նրա հետ, որ հենց ՌԴ ՆԳՆ-ի աշխատակիցներն են օգնել ոչ միայն Կալաշովին կալանավորել ԱՄԷ-ում, այլև՝ իսպանական ոստիկանությունում ի հայտ բերել «դավաճաններին»:
Ենթադրվում է, որ Ռուսաստանում Կալաշովը կզբաղեցնի մաֆիայի «բոլոր բոսսերի բոսսի» տեղը, ինչը թափուր է մնացել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունից հետո:
Զախար Կալաշովը Սարագոսայի Zuera բանտից ազատ է արձակվել հոկտեմբերի 28-ին, ուր նա ամբողջովին կրել է 9-ամյա ազատազրկումը՝ կապված հանցավոր խումբ կազմավորելու ու «փողեր լվանալու» հետ: Նրան անմիջապես վերստին ձերբակալել են ու արտաքսել են Ռուսաստան