Բաժիններ՝

Կառավարությունը պարզեցնում և կարգավորում  է որոշ գործընթացներ

ՀՀ Կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» իր նախկինում ընդունած որոշման մեջ, պարզեցնելով ծագման երկրի սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման գործընթացը:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Ինտերալկո» ՍՊԸ կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելու մասին որոշմամբ նախատեսված ծրագրի ընթացքը ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշման մեջ, ճշգրտելով ներմուծվող ապրանքների անվանացանկը:
Քաղաքաշինական գործունեության նպատակով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների զբաղեցման, մասնավորապես՝ կառուցապատող-իրավասու մարմին հարաբերությունների կարգավորման նպատակով լրացումներ են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ, մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխություններով կարգավորվել են քարաթափերի վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքաշինական օբյեկտների՝ հասարակական ու արտադրական շենք-շինությունների պաշտպանությանն առնչվող հարցեր:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կանոնադրության երկու տարբեր դրույթների հակասությունը վերացնելու նպատակով գործադիրը համապատասխան փոփոխություն է կատարել ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ, ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդը հաստատել նոր կազմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս