
Սաակաշվիլին դժգոհ է Doing Business 2015-ում Վրաստանի դիրքերից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դժգոհություն է հայտնել Doing Business 2015 միջազգային վարկանիշային աղյուսակում իր երկրի դիրքերի կապակցությամբ՝ չնայած նրան, որ հետխորհրդային երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 15-րդ տեղը:
Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ իր նախագահության ժամանակ Վրաստանը Համաշխարհային բանկի այդ վարկանիշային աղյուսակում 127-րդ տեղից առաջադիմել է մինչև 8-րդ հորիզոնական.
«Դեռ որևէ երկիր նման կարճ ժամանակահատվածում չի ունեցել այդպիսի առաջընթաց: Ես շատ հպարտ էի այդ արդյունքով, որը երկրին բերեց բազմաթիվ ներդրումներ ու ապագայի հանդեպ մեծ հեռանկարներ: Դրա համար էլ ես ցավում եմ, որ այս տարի Վրաստանի ցուցանիշները վատթարացել են գրեթե կրկնակի: Դա սպառնում է տնտեսական անկմամբ»: