
Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության և ԱԱԾ աշխատակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին հանդիպումներ է ունեցել վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ եւ ներկայացրել այդ կառույցների նորանշանակ ղեկավարներին:
Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նրանք նոր պաշտոններում կպահպանեն վերոհիշյալ գերատեսչությունների բոլոր դրական ձեռքբերումները եւ նոր որակ կհաղորդեն աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել այս պետական կառույցների նախկին ղեկավարներին` իրենց կատարած աշխատանքի համար, ինչը մեծապես նպաստել է տվյալ գերատեսչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ