Անպատասխանատվություն կլիներ քրդերին չօգնելը. Ջոն Քերի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պարզաբանել է, թե ինչու է երկրի նախագահ Բարաք Օբաման որոշել ինքնաթիռներից զենք, զինամթերք ու դեղորայք նետել Քոբանի քաղաքի քուրդ պաշտպաններին, որոնք շարունակում են դիմակայել «Իսլամական պետության» զինյալներին.

«Դա մեր կողմից կլիներ անպատասխանատվություն: Բարոյական տեսանկյունից շատ բարդ կլինի «Իսլամական պետության» դեմ պայքարողներին թիկունք անելը»: Քերին հավելել է, որ քուրդ մարտիկներին օգնելը ժամանակավոր է, և որ ԱՄՆ-ը Թուրքային խնդրել է օգնել քրդերին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ չի համաձայնվի «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին ամերիկացիների կողմից զենք մատակարարելուն:

Տեսանյութեր

Լրահոս