Միջուկային ռումբով Իրանը կլինի շատ ավելի ուժեղ սպառնալիք, քան «Իսլամական պետությունն» է. Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նույն ուղղությամբ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ընթանալու դեպքում Իրանը կվերածվի շատ ավելի մեծ սպառնալիքի, քան՝ «Իսլամական պետությունն» է.

«Մենք կանգնած ենք (Իրանի ու «Վեցյակի» միջև) համաձայնագրի սպառնալիքի միջև, որի միջոցով Իրանին կկանգնեցնի միջուկային զենք ունենալու շեմին: Իր հազարավոր ցենտրիֆուգներով՝ Իրանը կարող է կարճ ժամանակահատվածում արտադրել միջուկային ռումբի համար նյութեր: Դա սպառնալիք է համայն աշխարհի, և առաջին հերթին Իսրայելի համար: Այդ սպառնալիքը բավական վատն է, քան «Իսլամական պետության» դեպքում է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031