Բաժիններ՝

Շինարարությունը կրկին անկումային ցուցանիշ ունի

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.3%։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՏԱՑ-ն աճել է 11.3%-ով։

Ինչ վերաբերվում է տնտեսության առանձին ճյուղերին, ապա բոլոր ոլորտները աճ են արձանագրել, բացի շինարարությունից։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 1.7%-ով և կազմել 918.9 միլիարդ դրամ։ Չնայած դրան՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կրճատվել է 2.5%-ով (5661.8 մլն.կՎտ.ժ)։

Գյուղատնտեսությունն աճել է 6.9%-ով (ծավալը՝  701 միլիարդ դրամ), ծառայությունների ոլորտը՝ 6.9%-ով (594.8)։

Ինչ վերաբերվում է շինարարությանը, ապա ծավալը նվազել է 2.4%-ով և կազմել 244.1 միլիարդ դրամ։

Ներքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 5.2%-ով և կազմել 1 տրիլիոն 642.4 միլիարդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս