
Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է. տեսանելիությունը 100-150 մետր է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 17:00-ի դրությամբ, ձյունը դադարել է, ՀՀ ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միայն Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: