
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Հոկտեմբերի 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն