Պուտինը Տուսկին առաջարկել է մասնատել Ուկրաինան. Սիկորսկի
Politico Magazine պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Լեհաստանն ազդանշան է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից.
«Նա (Պուտին) ցանկացել է, որ մենք դառնանք Ուկրաինայի այդ բաժանման մասնակիցներ: Պուտինը ցանկանում է, որ Լեհաստանը զորքեր ուղարկի Ուկրաինա: Դրանք եղել են ազդանշաններ, որոնց նրանք ուղարկել են մեզ: Մենք գիտենք, թե ինչ են նրանք մտածում բազում տարիներ:
Դա եղել է մոսկովյան այցի ժամանակ վարչապետ Դոնալդ Տուսկին (ով շուտով կդառնա Եվրոպական Խորհրդի նախագահ) Պուտինի ասած բաներից մեկը: Նա շարունակել է ասել, որ Ուկրաինան արհեստական երկիր է, և որ Լվովը լեհական քաղաք է, և որ ինչո՞ւ իրենք այդ հարցը չպետք է լուծեն համատեղ:
Բարեբախտաբար, Տուսկը չի պատասխանել: Պուտինը կարծում է, որ կբախվի մի խումբ թուլամորթների: Նա կարծում է, որ մենք չենք գնա պատերազմի՝ պաշտպանելու համար Բալթյան երկրներին: Դուք գիտեք, որ միգուցե նա իրավացի է»: