Վաղամեռիկ Երվանդ Ենգիբարյանն ու Ժան Նշանյանը` «Փուշը» ֆիլմում. ESem.am
Մոսկվա կինոթատրոնում մշակույթի մի շարք գործիչներ երեկ հավաքվել էին դիտելու Սուրեն Բաբայանի «Փուշը» ֆիլմը, որի առաջնախաղը կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում: «Փուշը» նոմինացված է Հայկական համայնապտկեր ծրագրում:
Լևոն Խեչոյանի «Շաբաթ-կիրակի» պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմի սյուժեում ռեժիսորը որոշակի փոփոխություններ է արել, սակայն շատ չի հեռացել սկզբնաղբյուրից: Ֆիլմում թշնամու արձակած գնդակը մահացու վիրավորում է զինվորին, ով ճանաչված գրող էր:
Ընդամենը տասնհինգ րոպե է բաժանում նրա երկնային կյանքը երկրայինից, որի ընթացքում հերոսի հետևից գալիս են հրեշտակ-այլմոլորակայինները, որոնք ամեն կերպ փորձում են խորհուրդներ տալ, «օգնել»: Նրա հետզհետե խամրող գիտակցության մեջ միմյանց են հաջորդում անցյալի, ներկայի և ապագայի տարօրինակ տեսիլքները: Տասնհինգ րոպե անց հերոսը` Փուշը, մահանում է:
Փուշի դերակատար Ժան-Պիեռ Նշանյանը ESem.am-ին ասաց, որ առաջին անգամ էր դիտում ֆիլմի վերջնական տարբերակը: «Ինձ դուր է գալիս, ամենակարևորը` հանդիսատեսին դուր գա: Դահլիճում քար լռություն էր, դա ինձ շատ ոգևորեց: Լռության մեջ ամեն բան հասնում էր»,- ասաց նա:
Ֆիլմը հեշտ մարսելի չէ, ESem.am-ի հարցին` դերասանի կարծքով այն կգտի՞ իր լսարանը հասարակության լայն շերտերի շրջանում, Ժան Նշանյանը պատասխանեց հայտնի խոսքով. «Այն, ինչ ժողովրդին դուր է գալիս, լավ է, սակայն այն, ինչ լավ է, պարտադիր չէ, որ ժողովրդին դուր գա»:
Մանրամասներն՝ այստեղ