Բաժիններ՝

Լավրովն ու Քերին համաձայն են, որ Boeing-ի «սեւ արկղերը» պետք է ուսումնասիրվեն միջազգային հետաքննության շրջանակում

Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայն են, որ Ուկրաինայում աղետի ենթարկված օդանավի գործով բոլոր իրեղեն ապացույցները, այդ թվում` «սեւ արկղերը» պետք է ներկայացվեն միջազգային հետաքննության: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի եւ ԱՄՆ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերիի հեռախոսազրույցից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը:

«Նախարարները, գնահատականների եւ փաստարկների փոխանակումից հետո, համաձայնել են գլխավոր հարցում, որ անհրաժեշտ է օդանավի աղետի բացարձակապես անաչառ, անկախ եւ բաց միջազգային հետաքննություն իրականացնել: Այդ միջադեպի հանգամանքների բացահայտումը պետք է կազմակերպվի ԻԿԱՕ-ի գլխավոր դերակատարությամբ եւ բոլոր նրանց մասնակցությամբ, ովքեր պատրաստ են վերականգնել արդարությունը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031