Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ հրապարակել է ԱՄՆ քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Ռուսաստան արգելել է ԱՄՆ 12 քաղաքացիների մուտքը երկիր՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից պատժիչ ցուցակի ընդլայնմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը:

«Բոլորին հայտնի է, որ ամերիկացիների տխրահռչակ «Մագնիտսկու ցուցակի» հրապարակումից հետո մենք կազմել ենք «Գուանտանամոյի ցուցակը», որտեղ ընդգրկում ենք ԱՄՆ նախկին եւ գործող պաշտոնատար անձանց, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների խախտման, մեր հայրենակիցներին հետապնդելու, Ռուսաստանից որդեգրած երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ինչպես ԱՄՆ-ում, մեր «ստոպ- ցուցակը» նույնպես բաց է: Անցյալ տարի հրապարակվել էր 18 ազգանուններից բաղկացած «Գուանտանամոյի ցուցակը», որը համապատասխանում է «Մագնիտսկու ցուցակում» հայտնված ռուսների թվին: Մենք այս անգամ եւս նույն կերպ ենք վարվել՝ համաչափորեն արգելել ենք 12 ամերիկացիների մուտք գործել Ռուսաստանի տարածք», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031