Բաժիններ՝

«DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» ընկերությունները ԿԲ վերահսկողության շրջանակից դուրս են գործում․ ԿԲ

Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով: Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ԿԲ-ն նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս