Բաժիններ՝

ԲՀԿ-ի ներկայացուցիչը հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյան – քառյակ համագործակցությունը. «Ազատություն»

«Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզմունք հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյան – քառյակ համագործակցությունը հնարավոր է:

«Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է», – ասաց Մարգարյանը` հավելելով, որ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորություն տեսնում է. – «Բայց սա արդեն ապագայի խնդիր է: Ես կարծում եմ, ով կիսում է քառյակի մոտեցումները, քառյակի նշած խնդիրները և դրանք լուծելուն ուղղված ջանքերը, բոլորի հետ պետք է համագործակցել»:

Անդրադառնալով հնչող այն տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ցույց է տալիս, որ նա ազդեցություն ունի քաղաքական գործընթացների, այդ թվում քառյակի վրա` Մարգարյանը հավաստիացրեց, որ այս պահին «Քոչարյանը քառյակի հետ հարաբերություններ չունի»: Դիտարկմանը, թե շատերը պատահական չեն համարում, որ երկրորդ նախագահի և քառյակի մոտեցումները համընկնում են, պատգամավորն արձագանքեց. – «Դա նշանակում է մի բան` քառյակը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է մատնանշել այն խնդիրները, որոնց մասին խոսում են բոլորը և այդ թվում նաև Քոչարյանը»:

ԲՀԿ-ի ներկայացուցիչը չի կիսում Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող քննադատությունը, թե նա իրավունք չունի խոսելու, քանի որ բոլորը հիշում են իր պաշտոնավարման տարիներին կնքված կասկածելի գործարքներն ու կոռուպցիայի մակարդակը. – «Ես համաձայն չեմ, որ ոչ թափանցիկ գործարքներ են եղել այն ժամանակ: Եթե ինչ-որ ժամանակ նույնիսկ ինչ-որ բան տեղի ունեցած լինի, կարծում եմ, երկիրը դատապարտված չէ կրկնելու նույնը, չէ՞: Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանը խոսում է այդ մասին, ուրեմն ինքը վստահ է, որ իր ժամանակ համենայն դեպս այդ աստիճան չի եղել»:

Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները Ռոբերտ Քոչարյանի հարցում կտրուկ տարբերվում են: ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին ընդհանրապես քաղաքական գործիչ չի համարում. – «Շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս