Բաժիններ՝

Դոլարն այսօր էլ էժանացավ

Ամերիկյան դոլարի՝ նախորդ շաբաթվանից սկսված արժեզրկումը կանգ չի առնում։ Այսօր՝ հունիսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.5 դրամ։

Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.15%-ով կամ 0.62 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 10 միլիոն 400 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 407 դրամ, վաճառքինը՝ 410 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս