Անահիտ Բախշյան. «Այդ էր մնացել պակաս, որ Օլեգ Միխեևն առաջարկի, թե մենք ինչ կոշիկ հագնենք»
Ռուսական մամուլի հրապարակումների համաձայն՝ Ռուսաստանի «Справедливая Россия» կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը հանդես է եկել առաջարկությամբ, ըստ որի՝ Մաքսային միությունում պետք է արգելվի կրել կեդեր, բարձրակրունկ կոշիկներ ու բալետկաներ, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ռուս պատգամավորի առաջարկը. «Մեր դարդ ու ցավն ուր՝ դրա առաջարկն ուր: Այդ ի՞նչ տխմար բան են առաջարկել: Մեկնաբանության արժանի առաջարկ չէ: Այդ էր մնացել պակաս, որ ինքը առաջարկի, թե մենք ինչ կոշիկ հագնենք հիմա: Ամեն ինչ արեց Ռուսաստանը, ռուս պատգամավորը, հիմա մնում է ինքը առաջարկի՞՝ ի՞նչ կոշիկ ենք հագնելու: Թող գնա իր Ռուսաստանում՝ ինչ ուզում է՝ անի»:
Հարցին՝ օրենքն, այնուամենայնիվ, ընդունվի, և Հայաստանն էլ միանա Մաքսային միությանը, հնարավո՞ր է, որ մեզ էլ ստիպեն չհագնել այդ կոշիկները, Ա. Բախշյանն այսպես արձագանքեց. «Լավ էլի, դա զավեշտի ոլորտից է: Ես չեմ էլ մեկնաբանում այդ տխմար առաջարկը»: