Բաժիններ՝

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածել են զինյալների չորս օբյեկտի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական ենթակառուցվածքների 4 օբյեկտի՝ ի պատասխան իսրայելական տարածքի գիշերին հրթիռակոծման:

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լեռները. «Ի պատասխան գիշերային հրթիռակոծության՝ Իսրայելի պաշտպանական բանակի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ահաբեկչական ակտիվության կենտրոնին, երկու զինապահեստի ու սպառազինության արտադրամասի»:

Առկա տեղեկատվության համաձայն, պաղեստինցի զինյալները Գազայի հատվածից մեկ հրթիռ են արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ: Հրթիռն ընկել է անապատային տեղանքում, զոհեր ու ավերածություններ չկան:

Միայն հունիսին պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 15 հրթիռ, իսկ տարեսկզբից սկսած՝ ավելի քան 200 հրթիռ: Ողջ նախորդ տարում այդ ցուցանիշը կազմել է մոտ 100 արկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30