Բաժիններ՝

Ուկրաինայում փախստականների թիվը հասել է 34.000-ի. ՄԱԿ

BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայի արևելքում ընթացող ռազմական գործողությունների պատճառով մոտ 34.000 քաղաքացի հարկադրված է եղել լքել իր բնակատեղին:

ՄԱԿ-ի՝ հումանիտար օգնության համակարգող Վալերի Էյմոսը հայտարարել է, որ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը տվյալներ ունի Ուկրաինայում 19.000 տեղահանված անձանց մասին, իսկ տեղական իշխանությունների գնահատականներով՝ ևս 15.000 մարդ լքել է հայրենի վայրերն այն շրջաններում, ուր ՄԱԿ-ը չի իրականացնում դիտարկում:

Մայիսին ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց հետո մոտ 10.000 մարդ զրկվել էր մշտական բնակատեղիից, սակայն այն ժամանակ խոսքը հիմնականում գնացել է Ղրիմի թաթարների մասին: Դրանից հետո իրադարձությունների էպիկենտրոնում են հայտնվել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30