Դոնբասում պետք է անցկացվեն վաղաժամ ընտրություններ. Պորոշենկո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի Սահմանադրությունում ուղղումներ անելուց, ինչպես նաև Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ խաղաղության պլանի հաստատումից հետո պետք է անցկացվեն վաղաժամ տեղական ընտրությունները:
Պորոշենկոն այդ հայտարարությունն արել է երեկ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստի բացման ժամանակ. «Նախատեսվում է, որ Սահմանադրությունում փոփոխությունների ու միասնական պլանի ընդունումից հետո պետք է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անցկացնել վաղաժամ տեղական ընտրություններ, որպեսզի համայնքը կարողանա ձևավորել իր ներկայացուցիչներին և դրանով իսկ նրանց տա իշխանական լիազորություններ, որոնց համար նրանք կկրեն պատասխանատվություն»: