
Հրաշալի քառյակն էլի նիստ կանի, տարաձայնությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ երկուշաբթի օրը՝ ժամը 14.00-ին, «Հրաշալի քառյակ»-ը կրկին որոշել է հանդիպել:
«Այս անգամ հանդիպումը կայանալու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում:
Մեր տեղեկություններով՝ օրակարգում հիմնականում լինելու է մեկ հարց. հստակեցնել և հրապարակել այն պահանջները, որոնք Քառյակը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Բանն այն է, որ Քառյակում միասնական որոշում չկա, քանի որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռևս ցանկանում են սպասել կառավարության գործունեությանը 100 օր, իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ն առաջարկում են ավելի կտրուկ լինել, հանրահավաքներ անցկացնել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չհերքեց մեր այս տեղեկությունները»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։