Շավարշ Քոչարյանը՝ Ռուսաստանում ՀՀ դեսպա՞ն. «Հրապարակ»

«Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան, շարունակելու իր աշխատանքը՝ երեկ մեզ հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Նա միաժամանակ «հարկ համարեց» նշել, որ ինքն ամենևին չի պատրաստվում դեսպան դառնալ Ռուսաստանում, մանավանդ որ «էնտեղ շատ արդյունավետ աշխատում է իր լավ բարեկամ Օլեգ Եսայանը. ինչո՞ւ եք ցանկանում փչացնել մեր հարաբերությունները, իսկ որ ամենակարևորն է` նման հարցերը որոշում է երկրի նախագահը»:

Ի դեպ, ԱԳՆ աղբյուրներն ասում են, որ «երկրի նախագահը» հակված է այնտեղ նշանակել Շավարշ Քոչարյանին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031