Բաժիններ՝

Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը (տեսանյութ)

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի պաշատոնական այցը Վրաստան:

Վրաստանի ՊՆ-ում Հասանովին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Նրանց հանդիպումն անցել է «տետ-ա-տետ» ձևաչափով: Հանդիպումից հետո Ալասանիան ու Հասանովը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Ակնկալվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Դրանից հետո Հասանովը կայցելի «Կրցանիսի» ուսումնական կենտրոն, կծանոթանա «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնի արտադրած ռազմական տեխնիկային ու սարքավորմանը, կհանդիպի մի շարք նախարարների հետ: Հասանովի վարցական այցը կտևի մինչև մայիսի 30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս