«Ես չեմ լսել, որ ՀՀ վարչապետը, խոսելով ՄՄ անդամակցության բանակցությունների մասին, հայտարարի, որ ՄՄ-ն պետք է ճանաչի ԼՂ միացումը Հայաստանին». Կոնստանտին Զատուլին. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրույցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ:

-Պարոն Զատուլին, Դուք ավելի վաղ նշում էիք, որ հայկական կողմը չպետք է բարձրացնի ՄՄ-ում ԼՂ կարգավիճակի հարցը՝ դրանով իսկ ծանրացնելով ՄՄ անդամակցության շուրջ բանակցությունները: Սակայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ու Ղարաբաղն անբաժանելի են՝ ակնարկելով Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետի տեղակայման աննպատակահարմարության մասին: Այս դիտարկումը գրավեց շատ ռուսաստանցի վերլուծաբանների ուշադրությունը, որակվելով որպես եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից հրաժարում: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:

-Ես ասել էի, որ ՄՄ-ՀՀ բանակցությունների ընթացքում ԼՂ կարգավիճակի հարցի շրջանառությունը Հայաստանին անհրաժեշտ չէ: Ես կցանկանայի նշել, որ հաճախ չեմ մեկնաբանում այն դիտարկումները, որոնք դուրսբերված են կոնտեքստից: Ես չեմ կարծում, որ ՀՀ վարչապետը կամ ընդհանրապես ՀՀ ցանկացած վարչապետ ասել է դա ՄՄ-ի վերաբերյալ, ես հակված եմ մտածել, որ նա արել է ընդհանուր հայտարարություն ոչ ՄՄ-ի վերաբերյալ:

Դա, ըստ ամենայնի, մեկ այլ առիթով արված հայտարարություն է: Ես որևէ մեկ անգամ չեմ լսել, որ ՀՀ վարչապետը, խոսելով ՄՄ անդամակցության բանակցությունների մասին, հայտարարի, որ ՄՄ-ն պետք է ճանաչի ԼՂ միացումը Հայաստանին: Ես վստահեցնում եմ, որ նման հայտարարություն երբեք չի եղել և զարմանալի կլիներ, որ ՀՀ վարչապետը՝ նոր թե հին, այսօր նման հարց դներ:

-Հովիկ Աբրահամյանն այդ մասին ասել է՝ պատասխանելով Հայաստանի ՄՄ անդամակցության վերաբերյալ հարցին և այն տեղեկության, որը հայտնել էր Անտոն Ազարովը, թե ԼՂ հարցը բանակցությունների ընթացքում չի քննարկվել:

– Ես էլի եմ ասում, ինձ բավականին տարօրինակ է թվում, եթե դրա հետևում չկա որևէ հստակ ցանկություն, երբ կարևոր չէ՝ հայկական, ամերիկյան, ռուսական կողմերը, չնայած իրենց շահերին, սկսում են արժեզրկել մի հարց, որն իմաստ չունի այդպես անել և մասնավորապես ՄՄ անդամակցության բանակցությունների ընթացքում:

Ես չեմ հասկանում, թե ինչու է ԼՂ հարցը նորից ու նորից բարձրացվում: Ինչ-որ մեկին պետք է փորփրելով հասնել, ՀՀ-ի ՄՄ անդամակցության հարցը հասցնել նման մակարդակի, ապա եկեք ազնվորեն խոստովանենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ ՄՄ անդամակցություն և առիթ են փնտրում, այդ թվում՝ չեն ամաչում ԼՂ հարցն են բարձրացնում, որպեսզի տապալեն անդամակցության բանակցությունները: Եթե դա այդպես է, ապա ցավալի է:

-Այսինքն՝ Դուք խնդիրներ չեք տեսնում անդամակցության համար:

-Որպեսզի պատասխանեմ այդ հարցին, ապա պետք է տեղյակ լինեմ, թե ինչպես են ընթանում բանակցությունները: Ներկայում և վերջին շրջանում ես չեմ հետևել, բայց այն, որ ես իրականում չեմ տեսնում անհրաժեշտություն հայտնագործել խոչընդոտներ ՄՄ անդամակցության ճանապարհին Հայաստանի համար, ինչպես նաև Ղազախստանի և Բելառուսի համար: Քաղաքական խնդիր գոնե չեմ տեսնում:

Իսկ ինչ վերաբերում է դետալային քննարկումներին և պայմաններին, ապա ես կարող եմ լավատեղյակ չլինել և կարծում եմ, որ եթե նույնիսկ կան խնդիրներ, չպետք է դրանք անպայմանորեն որակել որպես խոչընդոտներ:Անդամակցության ճանապարհին խոչընդոտ կարող է լինել ՀՀ-ի կողմից հետևյալ պայմանը.

«Ճանաչեք ԼՂ-ն, որը ես՝ Հայաստանս, մինչ այս պահը չեմ ճանաչել, ինձնից առաջ ճանաչեք ԼՂ պետականությունը, եթե չճանաչեք, ապա ես ՄՄ չեմ մտնի»: Սա խոչընդոտ է: Իսկ մնացած տեխնիկական հարցերը խնդիրներ են և ոչ խոչընդոտներ:

Մանրամասներն՝ այստեղ

 

Տեսանյութեր

Լրահոս