Բաժիններ՝

Թուրքիայում հրապարակվել է ամենաբարձր IQ-ով 21 քաղաքների ցանկը

Թուրքական մամուլը հայտնում է, որ հրապարակվել է Թուրքիայի «ամենախելացի» քաղաքների նորացված վարկանիշը, որում ներգրավվել է երկրի բոլոր 81 նահանգներից ավելի քան 1 միլիոն մասնակից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնակիցներին տարբեր ոլորտներից հարցեր ուղղելու արդյունքում որոշվել է IQ-ի ցուցանիշով առաջատար 21 քաղաքը։ Զեկույցի համաձայն՝ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Էսքիշեհիրը, շրջանցելով Ստամբուլը, Անկարան և Իզմիրը։

Հայտնի է դարձել նաև 21 քաղաքների IQ արդյունքները․ Բարթըն (102.13), Դենիզլի (102.14), Ռիզե (102.32), Քոնյա (102.36), Ուշակ (102.37), Կարաման (102.52), Յալովա (102.58), Զոնգուլդաք (102.68), Թեքիրդաղ (102.82), Անթալիա (103.29), Տրապիզոն (103.37), Քըրքլարելի (103.38), Բուրսա (103.47), Բալըքեսիր (103.59), Քոջաելի (103.85), Ստամբուլ (104.02), Չանաքքալե (104.02), Մուղլա (104.12), Իզմիր (104.51) և երկրորդ տեղում՝ Անկարա (104.91), իսկ առաջին հորիզոնականում Էսքիշեհիրն է՝ 105.20 ցուցանիշով։

Զեկույցը մեծ քննարկում է առաջացրել Թուրքիայի սոցիալական հարթակներում, որտեղ օգտատերերը տարաբնույթ մեկնաբանություններով արձագանքում են քաղաքների կրթական և սոցիալ-տնտեսական պայմանների համեմատությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031