Այս անգամ ի՞նչ առաքելությամբ է Զարեհ Սինանյանը մեկնել ԱՄՆ

Մի քանի օր է՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ԱՄՆ-ում է: Սինանյանը ակտիվ հանդիպումների մեջ է:

Ըստ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի հրապարակումների՝ Սինանյանն արդեն հասցրել է այցելել Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում գտնվող Հայ-ամերիկյան թանգարան և մշակութային կենտրոն՝ ծանոթանալու շինարարական և այլ ընթացիկ աշխատանքներին, հյուրընկալվել է «Wisenuts» փոդքասթի տաղավարում և «անդրադարձել հայրենադարձության ընթացիկ միտումներին, ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերին ու նախաձեռնություններին՝ ընդգծելով Հայաստան–սփյուռք կապերի ամրապնդման կարևորությունը»։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության առաջնորդների, ապա նաև՝ ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ և այլն:
Պաշտոնական հրապարակումներից զատ՝ դեռ հայտնի չէ, թե ո՞րն է Սինանյանի ամերիկյան շրջայցի նպատակը. հիշեցնենք՝ նա միանշանակ չի ընկալվում Սփյուռքի տարատեսակ շրջանակներում և նրան հաճախ են մեղադրում Սփյուռքը պառակտելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031