ՀԱՊԿ -ն աջակցություն է ցուցաբերում Տաջիկստանի սահմանապահ զորքերին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 18-րդ լիագումար նիստերի համատեղ նիստում Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 18-րդ լիագումար նիստերի համատեղ նիստը:

Միջոցառման ընթացքում «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Նոյեմբերյան հերթական (2025թ.) նստաշրջանի արդյունքների և կազմակերպության ընթացիկ գործունեության մասին» տեղեկատվությամբ հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը․

«Հարգելի’ Նախագահող,

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հարգելի անդամներ և լիագումար նիստի մասնակիցներ,

Շնորհակալ եմ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի այսօրվա նիստում ելույթ ունենալու հրավերի համար:

Կցանկանայի օգտվել առիթից՝ տեղեկացնելու ս.թ. նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստի արդյունքների մասին, որը քննարկել է կազմակերպության անցած տարվա աշխատանքի արդյունքները, ինչպես նաև նախանշել 2026 թվականին Ռուսաստանի նախագահության ընթացքում գործունեության հիմնական ուղղությունները:

ՀԱՊԿ բարձրագույն կանոնադրական մարմինների նիստերի ընթացքում սպառիչ գնահատական է տրվել աշխարհում զարգացող միջազգային-քաղաքական իրադրությանը, որը տեղ է գտել ՀԱԽ հռչակագրում: Փաստաթղթում հատուկ նշված է, որ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարում մեր պետությունները կրկին հանդես են գալիս ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված համապարփակ երկխոսության օգտին:

Արձանագրվում է, որ անվտանգության պահպանման կարևոր գործոն են դառնում տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ճգնաժամային և կոնֆլիկտային իրավիճակների կանխմանն ու կարգավորմանն ուղղված հավաքական ջանքերը:

Բարձր գնահատանքի է արժանացել 2025 թվականին Ղրղզստանի Հանրապետության նախագահությունը, որն անցել է «Մեծ Հաղթանակի 80 տարին» կարգախոսի ներքո: Հաջողությամբ իրագործվում է միջոցառումների Ծրագիրը, որն ընդունվել է մեկ տարի առաջ մեր պետությունների ղեկավարների, նշելու հոբելյանի առթիվ:

ՀԱՊԿ անդամ պետություններում անցկացվել են համալիր հանդիսավոր միջոցառումներ, որոնք կոչված են պահպանելու 1941-1945 թթ.մեր ժողովուրդների սխրանքի պատմական հիշողությունը, դաստիարակչական ազդեցություն ունենալու նոր սերունդների վրա: Ինչպես ասված է ս.թ. սեպտեմբերի 3-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և Միավորված ազգերի կազմակերպության կազմավորման 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ համատեղ հայտարարության մեջ, «Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական ճշմարտության պահպանումն ու օբյեկտիվ արտացոլումն անհրաժեշտ պայման է նման ողբերգությունների կրկնությունը կանխելու, խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդման համար»:

Ընդհանուր առմամբ, Բիշքեկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում ստորագրվել է ՀԱՊԿ հետագա կատարելագործմանն ու ամրապնդմանն ուղղված 16 փաստաթուղթ:

Կազմակերպությունը մտադիր է շարունակել ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) մարտական ներուժի ավելացումը, այդ թվում՝ դրանք հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերով, անօդաչու (ռոբոտացված) միջոցներով, զորքերի կառավարման ավտոմատացման համակարգերով համալրելու միջոցով:

Կատարելագործվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի պատրաստման ծրագրերը՝ հաշվի առնելով ռազմական գիտության, տեխնիկայի ձեռքբերումներն ու առաջավոր փորձը:

Պետությունների ղեկավարները որոշում են ընդունել 2026 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Շամուդինովիչ Մասադիկովին:

 

Տեսանյութեր

Լրահոս