Նշվել է սուրճի ամենավտանգավոր տեսակը

Սննդաբան Անտոն Պոլյակովը բացահայտել է, թե որ տեսակի սուրճն է ամենավտանգավորը մեր օրգանիզմի համար։ Նա այս մասին պատմել է aif.ru-ի հետ զրույցում։

Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակարը թարմ աղացած ամբողջական հատիկավոր սուրճն է՝ առանց հավելումների: Իսկ ահա լուծվող սուրճից արժե խուսափել։ Պոլյակովը բացատրել է, որ լուծվող սուրճը հաճախ պարունակում է հավելանյութեր։ «Ավելի լավ է խուսափել լուծվող սուրճից»,- խորհուրդ է տվել նա։

Միևնույն ժամանակ, Պոլյակովը հավելել է, որ նույնիսկ աղացած սուրճը, եթե այն թունդ է (օրինակ՝ էսպրեսո կամ ռիստրետտո), խորհուրդ չի տրվում բոլորին։ Մասնավորապես, այս ըմպելիքները հակացուցված են սրտանոթային խնդիրներ ունեցողներին։

Տեսանյութեր

Լրահոս