Գազայում ադրբեջանական զորքերի տեղակայման մասին վերջնական որոշում չկա. Բայրամով

Ադրբեջանը հրավեր է ստացել՝ մասնակցելու Գազայում միջազգային կայունացման ուժերին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել. հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Գազայում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս. «Այս համատեքստում մենք դրական ենք ըմբռնել Միացյալ Նահանգների կողմից ներկայացված խաղաղության ծրագիրը։ Հետագայում ընդունվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, և Ադրբեջանն աջակցություն հայտնեց դրանց։ Ադրբեջանն այն քիչ երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի բոլոր պետությունների հետ և վայելում է նրանց վստահությունը։

Մենք դիմումներ ենք ուղարկել համապատասխան մարմիններին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Կան տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ մանդատը, այլ պետությունները և այլն։ Մենք դեռևս չենք ստացել մեր բարձրացրած հարցերի համապարփակ պատասխանները։ Հետևաբար, ներկայում վերջնական որոշում չկա այս առաքելությանն ադրբեջանական զորակազմի մասնակցության վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031