Իրաքի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նուրի ալ-Մալիքիի գլխավորած բլոկը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) ընտրություններում հաղթանակ է արել գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքիի գլխավորած բլոկը:
Այս մասին այսօր Բաղդադում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են Իրաքի ԿԸՀ-ի ներկայացուցիչները: Այն խորհրդարանում ստացել է 93 տեղ, և ամենայն հավանականությամբ, Մալիքիի բլոկը վերստին պետք է ձևավորի կառավարություն ու ընտրի նրա ղեկավարին:
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին մայիսի 2-ին հայտարարել էր երկու օր առաջ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր բլոկի հաղթանակի մասին: Իրաքում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել էր 60 տոկոս: