Արտյոմ Մովսիսյանը առանձնատուն է գնել Հացավանում. «Ժողովուրդ»

«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ բաց երկնքի քաղաքականություն իրականացնող, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, «Շամիրամ» խմբակցության նախկին անդամ Արտյոմ Մովսիսյանը վերջերս Կոտայքի մարզի Հացավան համայնքում առանձնատուն է գնել, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետի մամլո խոսնակ Նելլի Չերչինյանի հետ, ով ասաց.

«Այո, ճիշտ է այդ տեղեկատվությունը: Նա այդ առանձնատունը գնել է իր սանիկից և հաջորդ տարվա պաշտոնական հայտարարագրում այն կներկայացվի»»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս